Ինչ էլ քանդեն, միևնույն է՝ հայկական արմատը Արցախից հանել չեն կարող. Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությունը ցուցադրել է Արցախի Ազգային Ժողովի շենքը քանդելու կադրերը։ Ըստ ռեպորտաժի՝ քանդում են շենքերը, քանի որ դրանք չեն համապատասխանում ճարտարապետության պահանջներին։ Ճարտարապետությունը պահանջում է, որ ամենուրեք պետք է լինի Ալիևի արձանը ու նրա նվիրված հրապարակները, չէ՞ որ այս տարածքը ժամանակավորապես անցել է բռնապետական ռեժիմի ձեռքը։
Իսկ իրականում, ինչ էլ քանդեն, միևնույն է՝ հայկական արմատը Արցախից հանել չեն կարող»։
Ավելացնել նոր մեկնաբանություն