«Ռուսաստանն այնպես կանի, որ Ուկրաինայի տարածքից սպառնալիք չլինի»․ ՌԴ մշտական ներկայացուցիչ
«Ռուսաստանն այնպես կանի, որ Ուկրաինայի տարածքից երբեք սպառնալիք չլինի, և նացիզմի հերոսացումը կդադարի այնտեղ, դա հիմք կդառնա ապագա պայմանավորվածությունների համար»,- հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության անվտանգության խորհրդի՝ ռուսական նախաձեռնությամբ հրավիրված նիստում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այնպես կանենք, որ ապագայում Ուկրաինայի տարածքից երբեք սպառնալիք չլինի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ նրա դաշնակիցների, ո՛չ ռուսական մշակույթի, ո՛չ ռուսաց լեզվի համար։ Այլևս երբեք այնտեղ չեն հերոսացնի Հիտլերի հանցակիցներին, որոնք սպանել են հարյուր հազարավոր հրեաների, ռուսների, լեհերի և ուկրաինացիների,- նշել է Նեբենզյան։- Եվ դա պետք է հիմք լինի պայմանավորվածությունների համար»։
Ավելացնել նոր մեկնաբանություն