7

Մենք հող ու տարածք չունենք, որ պատկանում է թշնամուն, հակառակը՝ ունենք մեզնից բռնագրավված հայրենիք. Բագրատ Սրբազան

«Մենք որևէ տեսակի հող ու տարածք չունենք, որ պատկանում է թշնամուն, դեռ հակառակը՝ ունենք հող, տարածք, Հայրենիք, որը բռնագրավված է մեզնից, և մենք էլ կոչումն ունենք այդ բոլորը վերականգնելու»,- այս մասին Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ համայնքում իր քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: 

«Սա միանշանակ ուղերձ է բոլորին՝ հայախոս և ոչ հայախոս թշնամիներին, հստակ կերպով, շատ պարզ և ուղիղ: Բավական է մեր կյանքը կտրտեք, անընդհատ կտրտել, որովհետև ոչ Աստծուց եք վախենում, ոչ էլ մարդկանցից եք ամաչում, որովհետև անիրավությունը ձեր կյանքի սկզբունքն է, անօրենությունն էլ՝ վրադիր: Սա անթույլատրելի է մեզ համար և ինձ համար անձնապես: Մենք պետք է խորությամբ հասկանանք, թե ուր ենք գնում, ինչ անդունդի մեջ ենք գլորում ինքներս մեզ, և վերջապես մեզ պարտադրված այս բոլոր արհավիրքները որքան ենք պատրաստ կլանելու և ընդունելու, և ավետարանական խոսքով ասած՝ ուտելու, խմելու, վաճառականությամբ զբաղվելու: Այդ ժամանակը լրանում է։ Մենք կոչված ենք արդարություն, ճշմարտություն գործելու, մենք կոչված ենք մեզ վստահված ու կտակված հայրենիքի ժառանգությանը տեր լինելու ի վերջո, ոչ թե պարզապես քայլելու նրա վրա և մի օր էլ հողի մեջ խաղաղվելու, եթե բախտ ունեցանք»,- ասել է նա:

Բագրատ Սրբազանը նշել է, որ սա ընտրություն է մեզ համար՝ ընտրում ենք բախտի Աստծուն, թե դևերին:

Video file

Ավելացնել նոր մեկնաբանություն