Բաքուն պնդում է, որ  հայկական բանակի անօդաչու թռչող սարք են վնասազերծել

Բաքուն պնդում է, որ հայկական բանակի անօդաչու թռչող սարք է վնասազերծել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե այսօր՝ ժամը 12:10-ին, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Հայաստանի Տավուշի մարզի Չինարի (հաղորդագրությունում՝ «Թովուզգյալի շրջանի Չինարլի») բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից փորձել են կվադրոկոպտերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնել Թովուզի շրջանի Էսրիկ (Ասրիկ) բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերի վրայով:

Ըստ հաղորդագրության՝ «հայտնաբերված անօդաչու թռչող սարքը հատուկ տեխնիկական միջոցներով չեզոքացվել է»։

Հայկական կողմը դեռևս չի մեկնաբանել Բաքվի հաղորդումը։

Ավելացնել նոր մեկնաբանություն