
«Նման հարց քննարկվում է». Փաշինյանը՝ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու մասին
Բանակցությունների ժամանակ այդպիսի հարց քննարկվել և քննարկվում է. մեր դիրքորոշումը հետևյալն է, որ դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն, և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել: Այս մասին մամուլի ասուլիսին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ-ի օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց:
«Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, եթե մենք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս ենք համաձայնության և հասնում ենք ստորագրման փուլին, ես չեմ բացառում և նույնիսկ տրամաբանական կհամարեմ, խոսքը չի կարող լինել միայն ՀՀ-ի պարագայում, երկուստեք նաև նման լուծման գնալ»,- նշել է Փաշինյանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն