
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Բրյուսելում
Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել երկու երկրի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Բայրամովը տեղեկացրել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների «կարգավորման» գործընթացի մասին։
Նկարը՝ արխիվից։
Ավելացնել նոր մեկնաբանություն