
Ժնևում ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը
Ժնևում կայացած Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «AZERTAC» պետական լրատվական գործակալությունը։
Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ ու միջնորդությամբ հանդիպմանն ակնկալվում է քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող «կարգավորման» գործընթացն ու երկրների հարաբերությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն