
Էրդողանի անդրադարձը Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած ավանդական «իֆթարի» (ընթրիք Ռամադանի ընթացքում) ծրագրի շրջանակում ունեցած ելույթում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին:
Թուրքիայի ղեկավարը Միացյալ ազգերի կազմակերպությանը և միջազգային կազմակերպություններին մեղադրել է այն բանի մեջ, որ նրանք ինչպես հարկն է չեն արձագանքում Գազայում տեղի ունեցող իրադարձություններին և բավարարվում են միայն հասարակ կոչերով։
Իսկ Իսրայելի գործողություններն Էրդողանը որակել է որպես ցեղասպանական գործողություններ: Նա նաև դժգոհել է, որ Թուրքիայից ու մի քանի այլ պետությունից բացի՝ ուրիշ խոսող չկա Իսրայելի դեմ։
«Որպես Թուրքիա, տարածաշրջանում ունեցած մեր բարեկամների հետ համագործակցելով, փորձում ենք օգնել Գազայի հալածյալներին և թեկուզ մի փոքր մեղմել նրանց ցավը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Ավելացնել նոր մեկնաբանություն