Submitted by detq-editor on
Ուկրաինայի զինված ուժերն ականապատել է Բելառուսի հետ սահմանի բոլոր ճանապարհներն ու անտառաշերտերը. «The Washington Post»

Ուկրաինայի զինված ուժերն ականապատել է Բելառուսի հետ սահմանի բոլոր ճանապարհներն ու անտառաշերտերը. «The Washington Post»

«Ուկրաինական զորքերն ականապատել են Բելառուսի հետ սահմանին գտնվող յուրաքանչյուր ճանապարհ և անտառային գոտի»,- հինգշաբթի գրել է ամերիկյան «The Washington Post» թերթը:

«Մենք ականապատել ենք յուրաքանչյուր ճանապարհ և անտառային գոտի»,- պարբերականը մեջբերել է Եվգենի Սիլկինի խոսքը, որը պատասխանատու է ուկրաինական միացյալ զորքերի հրամանատարությանը կից ռազմավարական հաղորդակցությունների համար: Նա նշել է, որ ականապատվել է նաև Ուկրաինայի, Բելառուսի և ՌԴ-ի միջև սահմանի մեծ մասը․ «Մոտ ժամանակներս մենք չենք պատրաստվում ընկերություն անել ՌԴ-ի կամ Բելառուսի հետ»:

Ուկրաինական կողմում Բելառուսի պետական սահմանից 10-15 մետր հեռավորության վրա կանգնեցված արգելապատնեշի բարձրությունը 3-4 մետր է, սակայն արգելապատնեշում կան մոտ երկու-երեք բացվածքի չափի բացեր: Պարզաբանվել է, որ ցանկապատը գտնվում է ուկրաինական սահմանամերձ տարածքում ՝ Դոլսկ բնակավայրի մոտակայքում։ Տարածքը նույնպես հագեցած է խրամատով և դիտաշտարակներով։ Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի օպերատիվ-վերլուծական վարչության պետ Դմիտրի Լյուբկինը սահմանին ցանկապատի կառուցումը թանկ և անօգուտ միջոցառում է անվանել: Ամերիկյան NBC հեռուստաալիքը նաև հայտնել է, որ ուկրաինական զորքերն ուժեղացնում են Բելառուսի հետ սահմանին գտնվող ֆորտիֆիկացիոն կառույցները:

Ավելացնել նոր մեկնաբանություն