
«Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Հայաստանը 2020-ից հետո արտադրված զենք է ներմուծել Ղարաբաղ». Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանը պնդում է, որ «հակաահաբեկչական գործողությունից հետո» Արցախի տարածքում հայտնաբերված սպառազինության և ծանր զինտեխնիկայի թիվը խոսում է այն մասին, որ այդ տարածքները դարձել են ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում «ամենառազմականացված գոտիներից մեկը»։
«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմն իր զորքերը Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դուրս բերելու փոխարեն ապօրինի կերպով զինամթերք է ներմուծել Ղարաբաղի տարածաշրջան, այդ թվում՝ 2020 թվականից հետո արտադրված ականներ»,- ասված է հայտարարությունում։
Բաքուն հայկական կողմին նաև մեղադրել է շփման գծի երկայնքով մինչև 480 կիլոմետր ձգվող նոր ականապատ տարածքներ, ավելի քան 500 մարտական դիրքեր և ամրացված կրակակետեր, ինչպես նաև կենտրոնացված ռազմական ուժեր ստեղծելու մեջ, որոնք «կարող են հարձակողական գործողություններ իրականացնել»:
Հայկական կողմը դեռևս չի արձագանքել Բաքվի նոր մեղադրանքներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն