Submitted by detq-editor on
ԵՄ նոր հակառուսական պատժամիջոցները կներառեն միջոցներ զինվորականների և լրագրողների դեմ

ԵՄ նոր հակառուսական պատժամիջոցները կներառեն միջոցներ զինվորականների և լրագրողների դեմ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հինգշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կողմից մշակվող հաջորդ պատժամիջոցներն ուղղված կլինեն նաև ռուս զինվորականների և լրագրողների դեմ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լայենն ասել է, որ պատժամիջոցների 10-րդ փաթեթը կներառի միջոցներ ՌԴ զինվորականների և լրագրողների դեմ։

Նա հիշեցրել է, որ պատժամիջոցների ապագա փաթեթը պետք է ներառի նաև 10 միլիարդ եվրոյի չափով ապրանքների արտահանման սահմանափակումներ։ Մինչ այս Ֆոն դեր Լայենն ասել էր, որ պատժամիջոցների այս փաթեթը կներառի, մասնավորապես, նոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնություն տեխնոլոգիաների մատակարարման հարցում, որոնք, ըստ ԵՄ-ի, Ռուսաստանը կարող է օգտագործել ռազմական նպատակներով։

Ավելացնել նոր մեկնաբանություն