5 երկրներ, որոնք կկարողանան վերապրել միջուկային ձմեռը. հետազոտություն
«Planet-today»-ը հրապարակել է Օտագոյի (Նոր Զելանդիա) համալսարանի գիտնականների հետազոտությունը, որի արդյունքում նշվել են այն երկրները, որոնք միջուկային զենքի հնարավոր կիրառման դեպքում գոյատևման շանսեր ունեն:
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են նաև «Risk Analysis» ամսագրում, նվիրված է եղել միջուկային պատերազմից հետո գոյատևման հնարավորություններին: Նոր Զելանդիայից գիտնականները վստահ են, որ ամենաբարձր շանսերն ունեն այն երկրները, որոնք մյուսներից ավելի արագ կկարողանան կարգավորել գյուղատնտեսությունը նոր պայմաններում։
Եթե միջուկային զենքի օգտագործումը տեղի ունենա լայն մասշտաբով, փոշու ամպերը, հրդեհներից մուրը կբարձրանան երկինք: Վտանգ կա, որ դրանք երկար ժամանակ կփակեն կամ զգալիորեն կնվազեցնեն արեւի ճառագայթների մուտքը մոլորակի մակերես։
Առանց արևի, ինչպես հայտնի է, բուսաբուծությունն անհնար է։ Գիտնականները հաշվարկել են, որ առաջատար միջուկային տերությունների հարվածների լուրջ փոխանակման դեպքում հետևանքներն աղետալի կլինեն. մի քանի տարվա ընթացքում հարավային կիսագնդում կոչնչացվի գյուղատնտեսական մշակաբույսերի եւ վայրի բույսերի շուրջ 80 տոկոսը, իսկ ավելի շատ՝ հյուսիսային կիսագնդում:
Գոյատեւման հնարավորություններ կան միայն այնտեղ, որտեղ արեւը՝ չնայած նվազ, կարող է ճեղքել ամպերի միջով: Սրանք հինգ կղզային պետություններ են՝ Ավստրալիա, Իսլանդիա, Նոր Զելանդիա, Սողոմոնյան կղզիներ, Վանուատու: Նրանք նաեւ շահավետ դիրքում են, քանի որ մեկուսացված են եւ արդեն ի սկզբանե հարմարեցված են ինքնավար կյանքի համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն