9874512

Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. թյուրքագետ

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյաը տելեգրամյան ալիքում գրում է. «Ադրբեջանը փաստացի ստիպել ա, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները: Սա շատ վատ է, որովհետև ի տարբերություն մեր սահմանապահ ուժերի` Ադրբեջանի սահմանապահ զորքերը ըստ էության բանակային լիարժեք մարտական ստորաբաժանում է, ոչ թե ուղղակի պահնորդ:

«Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»:

Մեկ այլ գրառմամբ էլ թյուրքագետը նկատում է. «Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը, որով Հայաստանի պաշտպանական համակարգը կփլուզվի: Այս մասին արդեն հայտարարել է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը: 

Սա, օրինակ, նշանակում է, որ Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը»: 


 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն