
Ադրբեջանի նախագահը կայցելի Գերմանիա` բանակցելու Շոլցի հետ
Ալիևը կմեկնի Բեռլին, որտեղ նախատեսված են բանակցություններ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով գերմանական կառավարության մամուլի ծառայությանը։
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի և Ադրբեջանի առաջնորդները կքննարկեն երկու երկրների միջև հարաբերությունները, արտաքին, անվտանգային քաղաքականությանը վերաբերող, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ հարցեր։
Ավելացնել նոր մեկնաբանություն