Հայկական կողմի ներկայացրած քարտեզը շատ տարբեր է այն քարտեզից, որը ներկայացնում է ադրբեջանական կողմը. Տաթև Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Եկեք ավելի խորքային նայենք գործընթացին՝ ի՞նչ պատահեց: Ալիևն ու Փաշինյանը շատ լավ մտածված համատեղ տեղեկատվական օպերացիա իրականացրեցին հայ հանրության դեմ: Պատերազմի սպառնալիքների, կեղծ տեղեկատվության, հնարավոր հարձակման մասին լուրերից ու հայտարարություններից հետո, մեկ էլ արագորեն գնացին պայմանավորվածության՝ փաստի առաջ կանգնեցնելով հայ հանրությանը:
Ասեմ նաև, որ քարտեզը, որը ներկայացնում է հայկական կողմը, շատ տարբեր է այն քարտեզից, որը ներկայացնում է ադրբեջանական կողմը: Ակնհայտ է, որ այս պահի դրությամբ Ալիևին զիջվել է տարածքների մի մասը, մյուս մասը թողնվել է հետոյին։ Դեռ մի հատ էլ հիբրիդային հարձակում կանեն Ալիևն ու Փաշինյանը՝ կասեն, եթե չհանձնվենք, պատերազմ կլինի ու կանցնեն գործի։
Ալիևը պարզ տեքստով ասել է քայլերի հաջորդականության մասին, սկզբից պահանջում է ոչ անկլավային տարածքները, հետո՝ անկլավայինները, հետո՝ ճանապարհներ մեր տարածքով դեպի անկլավներ։ Փաշինյանն էլ պատերազմը կանխելու կեղծ պատրվակի ներքո պատերազմը մոտեցնում է մեզ՝ ավելի խոցելի դարձնելով մեր պետությունը՝ հնարավոր ագրեսիայից առաջ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն