
Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնական նպատակը պետությունների միջև հարաբերությունների զարգացումն է. Բաղջը
«Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնական նպատակը անդամ երկրների միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումն է բոլոր ոլորտներում»,- այս մասին X սոցցանցում գրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։
Նա նշել է, որ հարաբերություններն ամեն օր ամրապնդվում են. «Մենք ամուր կամուրջներ ենք կառուցում»։
Դեսպանը հիշեցրել է, որ Բաքվում համագումար է կազմակերպվել, որին մասնակցել են Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի ներկայացուցիչները։
Ավելացնել նոր մեկնաբանություն