
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ ցամաքային զորքերի շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն
Հանձնարարականներ են տրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի արդյունավետ իրականացման վերաբերյալ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Անվտանգությունն ապահովելու նպատակով Հասանովը հստակ հանձնարարություններ է տվել համապատասխան անձանց։
Ադրբեջանը բացահայտ հավակնություններ ունի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ Թշնամի պետությունը «խաղաղության» անվան ներքո քայլ առ քայլ իրականացնում է իր առջև դրված նպատակները։
Ավելացնել նոր մեկնաբանություն