
Ռայիսին զգուշացնում է՝ եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ եթե Իսրայելում սխալվեն և հարձակվեն Իրանի տարածքի վրա, նրանք կհայտնվեն բոլորովին այլ պայմաններում: Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Պակիստանի Լահորի համալսարանում իր ունեցած ելույթում։
Նա շեշտել է, որ Իրանի և Պակիստանի ժողովուրդները կիսում են պաղեստինյան ազգի պաշտպանությունը՝ որպես ընդհանուր կրոն:
Իրանի նախագահը հիշեցրել է, որ ապրիլի 13-ին Իրանի զինված ուժերը պատասխան հարված են հասցրել Իսրայելին ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար։
«Իրանի մեծ ժողովուրդը պատժեց սիոնիստական ռեժիմին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար, ինչը հակասում էր միջազգային բոլոր օրենքներին։ Եթե սիոնիստները սխալվեն ու հարձակվեն իսլամական Իրանի տարածքի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվեն։ Հայտնի չէ՝ ինչ կմնա սիոնիստական ռեժիմից»,- եզրափակել է նա։
Comment for news
(առանց թեմայի)
(առանց թեմայի)
Pagination