
ԻՀՊԿ-ն հայտնում է նոր կամիկաձե անօդաչուի ստեղծման մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստեղծել է նոր կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Իրանական նոր անօդաչուի անունը դեռ չի հրապարակվում։ Ակնկալվում է, որ այն զգալիորեն կբարձրացնի Իրանի ցամաքային զորքերի մարտական հնարավորությունները։
Հաղորդվում է, որ իրանական նոր ԱԹՍ-ն նման է ռուսական «ZALA Lancet» անօդաչու թռչող սարքին։ Ըստ լրատվամիջոցի՝ այս զենքը լայնորեն օգտագործվում է դարանակալումների դեմ պայքարում։
Նշենք, որ էլեկտրաօպտիկական համակարգեր և ներկառուցված մարտագլխիկ ունեցող «թափառող» ԱԹՍ-ն լայնորեն կիրառվում է ցամաքային մարտերում։ Նման անօդաչուները պտտվում են որոշակի տարածքի վրա մինչև թիրախ հայտնաբերելը։
Հաշվի առնելով դրանց փոքր չափսերը՝ ցամաքային զորքերն իրենք կարող են փոխադրել այս ԱԹՍ-ները և օգտագործել տարբեր գործողություններում:
Ավելացնել նոր մեկնաբանություն