453

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին։ Հարցազրույցը՝ ստորև։

«Ազատություն». - Քանի որ այսօր գրեթե բոլորի գլխավոր մտահոգությունը սահմանազատումն է Տավուշ-Ղազախ հատվածում, ես կսկսեմ մեր զրույցը հենց այդ հարցից: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք մի շարք հայտարարություններ ենք լսել արևմտյան, ինչպես նաև տարածաշրջանային երկրներից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում Երևանի և Բաքվի միջև համաձայնությանը։ Մինչդեռ Ֆրանսիան, լինելով Արևմուտքում հայերի ամենամոտ դաշնակիցը, մինչ օրս լուռ է։ Ո՞րն է Փարիզի դիրքորոշումն այս հարցում։

Օլիվյե Դեկոտինյի․ - Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա ակնհայտորեն դրական զարգացում է, որը պետք է շարունակություն ունենա. Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի:

«Ազատություն»․ - Արդյո՞ք կիսում եք մտահոգությունը, որ արդյունավետ սահմանազատում չի կարող տեղի ունենալ սպառնալիքների ներքո, ինչի գոյությունը ընդունել է նաև Հայաստանի վարչապետը։

Օլիվյե Դեկոտինյի․ - Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը բանակցությունների միջոցով։ Տավուշը լավ մեկնարկային կետ է։ Եվ մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, և կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Ազատություն»․ - Ասացիք՝ Տավուշը լավ մեկնարկային կետ է, լա՞վ, թե՞ կետ, որն այդ պահին միակ հնարավորն էր։

Օլիվյե Դեկոտինյի․ - Այն սկսվել է, և մենք պետք է դրական տրամադրված լինենք։

«Ազատություն»․ - Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, որոնք քննադատում են իշխանության դիրքորոշումն այս հարցում, վերջերս հայտարարեցին, որ պատրաստվում են հանդիպել արևմտյան երկրների դեսպանների հետ։ Հանդիպե՞լ եք նրանց, և ո՞րն է եղել Ձեր ուղերձը։

Օլիվյե Դեկոտինյի․ - Ես հանդիպում եմ նրանց։ Բայց կոնկրետ այդ թեմայով չեմ հանդիպել։ Առաջարկներ ստացել եմ և, իհարկե, կհանդիպեմ։ Ի դեմս Հայաստանի՝ ունենք բարեկամ երկիր, և Ֆրանսիայի դեսպանատունը բաց է բոլոր հայաստանյան քաղաքական ուժերի համար։

«Ազատություն»․ - Վերջին ամիսներին մենք ականատես եղանք Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների աննախադեպ վատթարացման, որի հետևանքով Փարիզը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին։ Սակայն, անցած շաբաթ ադրբեջանական որոշ, այդ թվում՝ պաշտոնական լրատվամիջոցներ հաղորդեցին, որ դեսպանը վերադարձել է։ Կարո՞ղ եք դա հաստատել:

Օլիվյե Դեկոտինյի․ - Ես Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը չեմ։

«Ազատություն»․ - Բայց դուք տեղյակ եք չէ՞ Ձեր գործընկերոջից։

Օլիվյե Դեկոտինյի․ - Ես պատասխանատու չեմ այդ երկրի հետ հարաբերությունների համար։ Մենք մի շարք խնդիրներ ունեինք և դեռևս ունենք Ադրբեջանի հետ, որոնց մասին հստակ հայտարարել է մեր ներքին գործերի նախարարը մի քանի օր առաջ՝ դա Ադրբեջանի միջամտության մասին էր մեր ներքին քաղաքականությանը, հատկապես Նոր Կալեդոնիայի տարածաշրջանում: Ներքին գործերի նախարարի ասածին ավելացնելու ոչինչ չունեմ։

«Ազատություն»․ - Ի վերջո, Ֆրանսիայի դեսպանը հիմա Բաքվո՞ւմ է, թե՞ ոչ:

Օլիվյե Դեկոտինյի․ - Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց կարող եմ ասել, որ նա Շուշիում չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

87542
Պաշտպանության նախարարը հետևել է զորավարժությունների ընթացքին
78963
Կիրանցում 2-3 տան խնդի՞ր է, թե՞ պետության. փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա. Բագրատ Սրբազան
dva
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ֆբս
Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
gsdv
Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ «Հրապարակ»
783
Բագրատ Սրբազանը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրեց հանդիպման մայիսի 18-ին` ժամը 11:00-ին
68572
Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք. 4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում. ԱԽ քարտուղար
78695
Հայտարարված 25 հեկտարը ի սկզբանե գտնվել է Հայաստանի վերահսկողության ներքո. այն պարզապես եղել է ականապատ տարածք. Թաթոյան
դս
Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ վարժական հավաքներ կանցկացվեն
8754
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ
78954
ԱԱԾ–ն Կիրանցում է. կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են
8563
Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ. Բագրատ Սրբազան
87965
Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող էությամբ և գործելաոճով չլինել հայատյաց
875263368
Բաքուն որոշել է գնալ այլ ճանապարհով և կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության օրինականությունը. քաղաքագետ
789652
Զինված ուժերում կադրային նոր նշանակումներ են իրականացվել. ՊՆ-ը պարզաբանել է, թե ինչու
ավս
Նիկոլ Փաշինյանը ևս 50+ քառ. կմ «ավելացրեց» 2021-2022 թթ․  Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներին 
896352
Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Փաշինյան
587
Ինչպես գեոպոլիտիկան մտավ Տավուշի շարժում, և որն է այս շարժման ֆենոմենը
sa
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
87542
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
785
Բաքվում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը. ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք որևէ կերպ հակադարձել դրան
6853
Եթե մենք պինդ լինենք, դրսի ուժերը մեզ կոտրել չեն կարող
874512
Խիստ կարևոր էր, որ սրբազանն ընդգծեց Հայաստանն «ազգ-բանակ»/«ազգ-ամրոց» հայեցակարգով կառուցելու կենսական անհրաժեշտությունը. պատմաբան
8635
Թշնամին չի փոխվել, մեզ են վախ ներշնչել. պատմաբան
789652
Հայաստանի պատմության մեջ այդպիսի խայտառակ դրվագ դեռ տեղի չի ունեցել. Բագրատ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին
8354
Բագրատ Սրբազանի առաջարկած շուրջ երկու տասնյակ հայեցակարգային կետերի հիմքում ընկած է բարոյական բաղադրիչը