Submitted by H.Aslanyan on
Հյդ

Վճռական ենք՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների և ինքնիշխանության վերահաստատման․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռական է՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների և ինքնիշխանության վերահաստատման։

Ասված է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովի հայտարարության մեջ․

«ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և համայն հայության համար լրջագույն աշխարհաքաղաքական ու ներազգային սպառնալիքների պայմաններում։

Արցախի բռնազավթումը և տեղի ունեցած էթնիկ զտումը, ՀՀ իշխանությունների հակազգային քաղաքականության հետևանքով առաջացած համակարգային ճգնաժամը հարցականի տակ են դրել Հայաստանի պետականության ապագան։

Վարչախումբը, թշնամական ուժերի հետ համադրաբար, շարունակում է ազգային շահերն ու արժեքները պաշտպանող ուժերի թիրախավորումը, ներազգային պառակտումը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում արհեստական հակադրություների սերմանումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումները և հուսալքության մթնոլորտի տարածումը՝ նպատակ ունենալով ոչնչացնել ազգային դիմադրության հնարավոր  օջախները։

Գործող վարչախումբն իր քաղաքականությամբ համայն հայությանը կանգնեցրել է պատերազմ կամ կապիտուլյացիա կործանարար երկընտրանքի առջև։

Ներկա իրավիճակում ազգային ուժերի և անհատների պատմական առաքելությունն ու գերխնդիրն է համազգային պայքարով ազատել հայ ժողովրդին այս կործանարար երկընտրանքից և հաստատել արդար ու տևական խաղաղություն։

Դա հնարավոր է միայն գործող իշխանությունների հեռացմամբ:

ՀՅ Դաշնակցությունը մերժում է պարտվողականությունը և ռազմավարական նպատակ է հռչակում նոր որակի ազգային պետության կառուցումն ու հայկական ինքնության պաշտպանությունը։

Առ այդ, հրամայական է.

ա) հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական ներուժի միավորումը,

բ) առկա մարտահրավերների հաշվառմամբ՝ պաշտպանունակության ու անվտանգության համակարգերի, ՀՀ Զինված ուժերի հրատապ վերակառուցումը,

գ) ՀՀ անվտանգության ապահովմանը միտված արտաքին քաղաքականության նոր դոկտրինի ձևավորումը՝ աշխարհաքաղաքական նոր իրավիճակին համապատասխան,

դ) բռնագաղթի և էթնիկ զտման ենթարկված արցախահայերի իրավունքների, այդ թվում՝ Արցախ հավաքական և անվտանգ վերադարձի և ինքնորոշման իրավունքի հետապնդումը:

ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռական է՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների և ինքնիշխանության վերահաստատման։

Ժողովը կոչ է ուղղում մեր հայրենակիցներին՝

միավորվել ազգային պայքարի օրակարգի շուրջ, մերժել հուսահատությունը և դառնալ հաղթանակի համագործուն մասնակից։

Հայ ժողովուրդն ունի ուժ, իմաստություն և կամք՝ հաղթահարելու ներկա ճգնաժամն ու կերտելու արժանապատիվ ապագա»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար