
Երբվանի՞ց է ազգային սրբավայրերին հավատարմություն ցուցաբերելը հանցագործություն․ հայտարարություն
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հավատացյալները պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն եկեղեցին պաշտպանած գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրենց կամայականությունները, ասվում է թեմի հայտարարության մեջ։
«Ե՞րբվանից է ազգային սրբավայրերին հավատարմություն ցուցաբերելը և Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն… Ցավալի է և վիրավորական, որ իշխանություններն արշավ են սկսել Կարապետյանի դեմ՝ մի մարդու, որը ոչինչ չի խնայել ազգն ու երկիրը պահպանելու համար և իր բարի, հայրենասիրական գործերով ազգային բարերարի համբավ է ձեռք բերել», – ասվում է հայտարարությունում։
Թեմը հավելել է, որ խստորեն դատապարտում է իշխանությունների նման վարքագիծը, որը «վարկաբեկում է հայ ազգին՝ որպես հին մշակույթի կրողի»։
Ավելացնել նոր մեկնաբանություն