Հայաստանում տեղի ունեցողը անհանգստացնում է Ալիեւին
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Ալմաթիում հանդիպման ֆոնին Իլհամ Ալիեւը ունեցել է հերթական հավակնոտ եւ ագրեսիվ ելույթը: Մի կողմից հայտարարել է, որ Հայաստանը գործում է իր պահանջով, մյուս կողմից հայտարարել, թե «ռեւանշիստների գլուխ բարձրացնելու» պարագայում «իրենից թող ոչ ոք չնեղանա»:
Այդպիսով, հեռվից՝ մի կողմից նա խաղաքարտ է տալիս ընդդիմությանը, ասելով, որ այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը ընթանում է իր թելադրած պայմաններով ու պահանջով, մյուս կողմից նա խաղաքարտ է տալիս իշխանությանը, հիմք տալով ասելու, թե հրապարակում տեղի ունեցող գործծընթացը կարող է «պատերազմահեն» է:
Գործնականում, ըստ իս, Հայաստանում տեղի ունեցողը անհանգստացնում է Ալիեւին:
Ալմաթիում հանդիպումը եղել է 4 ժամ, ընդ որում՝ շարունակվելու է նաեւ վաղը: Մինչդեռ, կարծես թե որեւէ կերպ խոսք չկար այն մասին, որ կարող է լինել երկօրյա հանդիպում: Սա արդյո՞ք կարող է լինել նշան, որ Երեւանը դրսեւորել է «անսպասելի դիմադրություն»: Եվ արդյո՞ք դա կարող է լինել Հայաստանի ներքին կյանքում ծավալված դիմադրության թեկուզ մասնակի ազդեցություն:
Մեծ հավանականությամբ: Դրա համար է Ալիեւը որոշել խոսել՝ Ալմաթիին զուգահեռ, ձգտելով «երկակի» ազդեցություն թողնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Նվազագույնը, որ արժե, որպեսզի անեն Հայաստանում ծավալվող գործընթացի կողմերը, դա միմյանց դեմ պայքարում գոնե Ալիեւին «չտրվելն» է:
Ավելացնել նոր մեկնաբանություն