«Ռուսաստանի միջուկային հարվածը չի կանգնեցի ուկրաինացիներին». մյունխենյան զեկույց
Մյունխենի անվտանգության համաժողովի բացումից մի քանի օր առաջ այս ոլորտում առաջատար արևմտյան ֆորումի կազմակերպիչները նոր զեկույց են հրապարակել։ Ուկրաինային նվիրված է 2022 թ. նոյեմբերին անցկացված սոցհարցումների տվյալներով փոքր ենթաբաժինը։
Մյունխենի խորհրդաժողովն առաջին անգամ Ուկրաինային ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներին հարցեր են տալիս վերջերս մշակված Մյունխենի անվտանգության ամենամյա ինդեքսը (Munich Security Index) հաշվարկելու համար:
Ուկրաինայում անցկացված հարցումները ցույց են տվել, որ երկիրը չի պատրաստվում հանձնվել ոչ մի պարագայում, նույնիսկ եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառի, ինչի մասին Մոսկվայից պարբերաբար ակնարկներ են հնչում։ Այն մասին, որ իրենց քաղաքների հրթիռակոծության շարունակման դեպքում իրենք չեն դադարի պատերազմել, հայտնել է Ուկրաինայում հարցվածների 95%-ը։
Ռուսաստանի կողմից մարտի դաշտում կամ ուկրաինական քաղաքների դեմ մարտավարական միջուկային զենքի օգտագործման դեպքում այսպես պատասխանողների մասնաբաժինը նվազում է ընդամենը մինչև 89%, իսկ Սև ծովի վրա ռումբ պայթեցնելու դեպքում՝ մինչև 91%:
Ավելացնել նոր մեկնաբանություն