«Financial Times»-ը նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերում զինամթերքի պակաս կա
«Financial Times»-ը նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերում զինամթերքի պակաս կա
Պարբերականը մեջբերում է հետևյալ հաշվարկը՝ ուկրաինական բանակն օրական ծախսում է 5000 արկ, դա համարյա հավասար է այնքան արկի, որքան փոքր պետությունները գնում են ամբողջ տարվա ընթացքում։ Մինչդեռ ռուսական կողմը 4 անգամ ավելի ռազմական ծախսեր է անում։
Ըստ պարբերականի՝ այս տեմպերով ուկրաինական կողմը զինամթերքի սուր պակաս կունենա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միաժամանակ ասել է․ «Ուկրաինայում զինամթերքի ծախսման ներկայիս տեմպերը շատ անգամ գերազանցում են մեր արտադրության ներկայիս տեմպերին»։
Նա, սակայն, վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրները կկարողանան մեծացնել արտադրությունը, որպեսզի ոչ միայն շարունակեն Ուկրաինային զինամթերք մատակարարել, այլև համալրեն սեփական պաշարները։
Ավելացնել նոր մեկնաբանություն