Submitted by detq-editor on
Միրզոյանն ու Կասպրչիկը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Միրզոյանն ու Կասպրչիկը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ փետրվարի 13-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին: Քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Փետրվարի 9-ին Արարատ Միրզոյանը Երևանում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Իսկ փետրվարի 10-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույցներ էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդի հետ:

Ավելացնել նոր մեկնաբանություն