
Հասանովը Թուրքիայի պատվիրակության հետ քննարկել է ռազմական համագործակցությունը
Մայիսի 21-ին Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակությանը։
Երկու երկրներն ընդգծել են նման հանդիպումների կարևորությունը ռազմական համագործակցության զարգացման համար։ Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Շեշտվել է համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը, ինչը խոսուն փաստ է այն մասին, որ երկու երկրները շարունակում են խաղաղության անվան ներքո զինվել։
Ավելացնել նոր մեկնաբանություն