
ԱՄՆ-ն պնդում է՝ Իրանի նախագահի մահվան առնչությամբ օտարերկրյա միջամտության ապացույց չկա
ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների մահվան պատճառ դարձած ուղղաթիռի վթարի առնչությամբ «անազնիվ խաղի» որևէ ապացույց չկա: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «NBC News» հեռուստաալիքը։
«Չկա օտարերկրյա միջամտություն»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Վերջինս հայտնել է, որ Բայդենի վարչակազմն ուշի ուշով հետևում է իրավիճակին, ինչպես նաև պնդումներին, ըստ որոնց՝ Իրանի պաշտոնյաները Իրանի նախագահի մահվան մեջ փորձում են մեղադրել Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին:
«Նրանք արդեն մի անգամ դա արել են»,- հայտնել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Իրանի նախկին արտգործնախարարի պնդումը, ըստ որի՝ Իրանում ուղղաթիռների պահեստամասերի բացակայության պատճառն ԱՄՆ պատժամիջոցներն են:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Իրանի նախագահի և արտգործնախարարի մահը որևէ ազդեցություն կունենա ԱՄՆ-Իրան հարաբերությունների վրա, նա մասնավորապես ասել է. «Այստեղ որևէ լուրջ արմատական փոփոխություն չենք ակնկալում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն