Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու համար հայկական կողմը Բերձորի միջանցքի առումով նախապայման չունի
Բերձորի միջանցքի հետ կապված վիճակը Հայաստանի համար Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նախապայման չէ, ռուսական կողմն այժմ նախապատրաստում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, սակայն դեռ պարզ չէ՝ Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի՞, թե՞ ոչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանական ճեպազրույցում: Մոսկվայից հայտարարել էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախապատրաստելու մասին: Խանդանյանը նշել է՝ Հայաստանի ԱԳ նախարարը կմասնակցի, թե ոչ, կախված է տվյալ պահի իրավիճակից: Այնուամենայնիվ, որևէ միջնորդի նախաձեռնած հանդիպումներին մասնակցելու որևէ խնդիր չկա: Ուստի ԱԳ նախարարությունը պատշաճ պահին կներկայացնի, երբ հանդիպումը մոտ լինի:
Անդրադառնալով հարցին, թե Բերձորի միջանցքի փակ լինելու ֆոնին հանդիպում հնարավո՞ր է՝ Խանդանյանն ասել է. «Հայկական կողմը նման նախապայման չունի»: Պատգամավորը նաև ընդգծել է, որ Բերձորի միջանցքի ապաշրջափակման և արգելափակման ելքը սևով սպիտակի վրա գրված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, այն է՝ Բերձորի միջանցքը պետք է անխափան գործի, միջանցքի վերահսկողությունը պետք է սահմանեն ՌԴ խաղաղապահ ուժերը, իսկ անվտանգությունն ապահովի ադրբեջանական կողմը:
Ավելացնել նոր մեկնաբանություն