27. Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի քննարկումները Հայաստանի հռչակման շուրջ

Մայիսի 28, 1918. ինչպես են կուսակցությունները քվեարկել թուրքական վերջնագրին

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018-ին վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային աշխատությունը՝ առաջին անգամ արևելահայերենով և աբեղյանական ուղղագրությամբ: Հայաստանի Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, որն այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:

_______________________________

Հինգերորդ գլուխ

Անդրկովկասի միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը

Թիֆլիս հասնելով՝ Քաջազնունին և ես անմիջապես գնացինք Հայոց Ազգային խորհրդի շենքը, որ Արամյանցի հսկա տունն էր՝ Գոլովինսկի պողոտայի և Բարեատինսկայա փողոցի անկյունում: Մեզ անհամբեր սպասում էին, մանավանդ այն պատճառով, որ այդ պահին մի կողմից տեղի էին ունենում արյունահեղ կռիվներ Սարդարապատում և Ղարաքիլիսայում, իսկ մյուս կողմից` չափազանց կասկածելի էր դարձել վրացիների ընթացքը: Հայերը պարտավորված էին որոշել իրենց դիրքը:

Ճիշտ նույն առավոտյան` մայիսի 27-ին, զորավար Սիլիկյանից ստացանք մի հեռագիր, որով աղաչում էր փամփուշտ ուղարկել: Ազգային խորհուրդը անընդհատ նիստեր ուներ: Ջղերը ծայր աստիճան լարված էին: Ազգային խորհուրդը կազմող կուսակցությունները շատ տարբեր կերպ էին վերաբերվում Վրաստանի անկախության հայտարարությանը: Ոմանք կարծում էին, թե վրացիների այդ քայլը չպետք է մեզ հարկադրի ևս նույն քայլն անել, ոմանք էլ ասում էին՝ ժամանակն է եկել վերջնականապես մեր երկիրն էլ անկախ հայտարարելու:

Քաջազնունին և ես նույն օրը՝ մայիսի 27-ի երեկոյան, զեկուցում տվեցինք Բաթումի խորհրդաժողովի մասին: Նախորդ օրը Սեյմը ընդունել էր հետևյալ բանաձևը. «Նկատի ունենալով, որ պատերազմի և խաղաղության խնդիրներում երևան եկան հիմնական տարակարծություններ Անդրկովկասյան անկախ հանրապետությունը կազմող ազգերի միջև, որով անկարելի է դառնում ամբողջ Անդրկովկասի համար հեղինակավոր մի իշխանության գոյությունը, Սեյմը արձանագրում է Անդրկովկասի քայքայման փաստը և վար է դնում իր լիազորությունները»: Այդ բանաձևից հետո Վրաստանը նույն օրն իսկ հայտարարել էր իր անկախությունը՝ ընտրելով կառավարություն Նոյ Ռամիշվիլու նախագահությամբ: Վրաստանի անկախության հայտարարությունը հեռագրով հաղորդվել էր 18 պետությունների:

Նույն պահին հաղորդվեց, որ թաթարները ևս պատրաստվում են մայիսի 28-ին հայտարարել Ադրբեջանի անկախությունը:

Այսպիսի պայմաններում Հայոց Ազգային խորհուրդը որոշեց հանձնարարել իր անդամներին անմիջապես ցրվել և մինչև հետևյալ օրը ժամը 10-ը բերել իրենց կուսակցությունների վճիռը Հայաստանի անկախության մասին: Հետևյալ օրը բոլոր կուսակցությունները Ազգային խորհուրդ եկան` հայտնելու, թե իրենք կողմնակից են Հայաստանի անկախության հռչակմանը: Անմիջապես սկսեցին կազմել անկախության հայտարարության բանաձևը, որի խմբագրությունը հանձնվեց Ավետիս Ահարոնյանին, Նիկոլ Աղբալյանին, Հովհաննես Քաջազնունուն և ինձ: Ի վերջո, ցերեկվա ժամը 12-ին, Հայոց Ազգային խորհուրդը ընդունեց հետևյալ պատմական բանաձևը. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար»:

Այս բանաձևը Հայոց Ազգային խորհրդի կողմից հրատարակվեց իբրև Հայաստանի անկախության հայտարարություն:

Այսպիսով` 1918 թվականի մայիսի 28-ի ցերեկվա ժամը 12-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը: Կառավարության կազմությունը հետաձգվեց մինչև հաշտության պատվիրակության Բաթում գնալն ու վերադառնալը, որովհետև Քաջազնունու և իմ մասնակցությունը կառավարության կազմում անհրաժեշտ էր նկատվում: Իսկ մենք պետք է նորից մեկնեինք Բաթում: Թուրքերի վերջնագրի պայմանաժամը լրանում էր հետևյալ օրը՝ մայիսի 29-ին երեկոյան ժամը 8-ին: Հետևաբար պետք էր շտապել:

Մեր՝ արդեն զուտ հայկական պատվիրակությունը կազմվեց երեք հոգուց: Նախագահը ես էի, իսկ անդամներն էին Քաջազնունին և Միքայել Պապաջանյանը: Պատվիրակությանը քարտ բլանշ տրվեց, և մենք մայիսի 28-ի գիշերվա ժամը 12-ին մեկնեցինք Բաթում, որտեղ հասանք հետևյալ օրը ցերեկվա ժամը 12-ին: Այս անգամ Բաթումում մնացինք 8 օր միայն՝ մինչև հունիսի 5-ը, և ամբողջ ժամանակը զբաղված էինք հաշտության դաշնագրի կազմումով: Առաջին միջազգային ակտն էր, որ պիտի կատարեր Հայաստանը, և մեծ ու խնամքոտ աշխատանք էր պետք այն ժամանակվա ծայրագույն պայմաններում, ըստ կարելվույն տանելի դաշնագիր կնքելու համար թուրքերի հետ:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

«Սակայն միայն ճանաչումը բավարար չէ։ Մենք պետք է զգոն մնանք հայ ժողովրդին ուղղված շարունակական սպառնալիքների հանդեպ և վերահաստատենք մեր հանձնառությունը՝ կանխելու ցեղասպանությունը, պաշտպանելու մարդու իրավունքները և երաշխավորելու, որ պատմությունը երբեք չի վերաշարադրվի կամ ջնջվի»։
Լոս Անջելեսը ապրիլի 24-ը ճանաչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես նաև՝ կոչ արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ
Օսկանյան
Նրանց չափազանցված հռետորաբանությունն առանձին խոստովանություն է. իրենք գիտեն, որ այն, ինչ արել են, աններելի է. Օսկանյան
Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն իրականություն է և ենթակա չէ քննարկման. այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի հետ բանակցությունները:   «Մենք պատրաստ ենք բանակցել հուզող հարցերի շուրջ՝ վստահություն ձևավորելու համար, բայց ոչ հարստացման հարցի շուրջ», - ասել է Արաղչին:  Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել շաբաթ՝ ապրիլի 12-ին, Օմանում։ Երկրորդ փուլը
Իրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
 «Ակնհայտ չի՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը պետք է լրջորեն տրվի վերջը, թե՝ չէ: Ինչքան կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով, անընդհատ ասել՝ «Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին»: Հիմա գիտե՞ք ինչ են ասում՝ Ղարաբաղը Հայաստանի իշխանությունը լուծարեց, այսինքն՝ այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- ասաց նա:
ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ Միրզոյան
«Հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ: Մասնավորապես՝ խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից: Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը»,- հայտարարեց նախարարը:
Պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը. Արարատ Միրզոյան
Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Նոր Սահամանադրությամբ պե՞տք է պահպանվի հղումն անկախության հռչակագրին:  «Ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից կարդալով այն՝ ես ասել եմ՝ իմ կարծիքով, այդ տեքստը նրա մասին է՝ Հայաստանի անկախ պետություն չի կարող լինել: Եթե սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել
Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան
րրժ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանում պահանջել են Վարդանյանի նկատմամբ ամենախիստ «պատիժը» նշանակել
մմ
Միրզոյանը բարձր է գնահատում Ֆրանսիայի մտահոգությունները
hbb
Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանության ոլորտում միասին կաշխատեն․ Թուրքիայի ՊՆ
«Նշյալ կրակոցները կամ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ»,- ասաց վարչապետը։
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
քք
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին. Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար
Սարգսյան
Չարի իշխանության հետևանքով ազգը չարախնդում է բանտերում հալածյալ հայրենակիցների տառապանքների վրա․ Սերժ Սարգսյան
Արցախ
ՀՅԴ Բյուրոյի անդամները ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել են արցախահայության վերադարձի երաշխավորված և անվտանգ իրացման, Բաքվում պահվող ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդիրը
Ararat
Եթե հաջողվի բացել հայ-թուրքական սահմանը, դա շատ դրական կանդրադառնա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա․ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական ԶԼՄ-ին
ճ
Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ փորձարկումների ևս մեկ տասնամյակ․ Սամվել Կարապետյան
Եվրոպական խորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։
ԵՄ խորհուրդը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Չպետք է ժամանակ կորցնենք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Ալիև
Ադրբեջանի արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանի համար Ֆրանսիայի անհանգստությանը
bsbs
Սպասում ենք մեր գործընկերներին․ Զախարովա
Գերմանիայի կողմից պաշտպանական ինքնավարության մղումը կարող է թուլացնել ԱՄՆ ազդեցությունը ԵՄ–ում, բայց դա կարող է նաև խախտել ուժերի հավասարակշռությունը մայրցամաքում և խթանել ազգայնական տրամադրությունները: Այս մասին գրել է Foreign Affairs ամսագիրը։
Գերմանիայի ռազմականացումը կարող է ազգայնականության պատճառ դառնալ Եվրոպայում. Foreign Affairs
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Սեյեդ Մորթեզա Միրիանը հայտարարել է, որ ապրիլի 9-10-ը հայ զինվորականների հետ զորավարժությունները անցել են բարձր մակարդակով: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Իրանցի գեներալը բարձր գնահատական է տվել հայ-իրանական զորավարժություններին
Թուրքիայի նախագահի վարչակազմի հրապարակած հաղորդագրության
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը․
Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում․ Մայր Աթոռն արձագանքել է Վատիկանում ադրբեջանական միջոցառմանը
🔹Ըմբիշ Մանվել Խաչատրյանը, ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթելով թուրք Էմրե Մութլույին, նվաճել է Սլովակիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիրը
Փաշինյանը Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել. Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները. Քըլըչ
Ըստ հոդվածի՝ Հայաստանի համար Իրանի հետ համատեղ զորավարժությունները «եկան ճիշտ ժամանակին»։ Հայ-ադրբեջանական սահմանին վերջին մեկ ամսվա ընթացքում՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակման և դրա տեքստի վերջնական համաձայնագրի ավարտից հետո, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ Սահմանին կրակոցների մասին հաղորդումները գալիս են գրեթե ամենօրյա պարբերականությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մշտապես ապատեղեկատվություն է որակում Բաքվից ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին հաղ
ՀՀ-ի հետ զորավարժություներով Իրանը վերահաստատում է տարածաշրջանում սահմանների վերանայման անընդունելության մասին իր դիրքորոշումը․ EADaily
դիկտատուրա»։
Ադրբեջանը Նիկոլի հետ ապամոնտաժում է Հայաստանը. Միքայել Նահապետյան
Նշվում է, որ նախօրեին Ադրբեջանում Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչների տեխնիկական հանդիպման նպատակը Սիրիայում անցանկալի միջադեպերը կանխելու համար դեէսկալացիայի մեխանիզմի ստեղծումն է։
Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել՝ իրար միջև կոնֆլիկտները և լարվածությունը կանխելու համար. ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Թրամփը՝ Ալիևին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
Եթե ՀՀ անվտանգությանը սպшռնալիքներ լինեն, կկիսվենք հանրության հետ. Արմեն Գրիգորյան
Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանը:
Առանց Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի չենք կարող վստահել որևէ խաղաղության, խաղաղությունն ու նրանց վերադարձը փոխկապակցված են. Սիրանույշ Սահակյան