
Բաքվի պաշտպանության նախարարը Թուրքիայում է
Բաքվի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական ՊՆ-ն։
Գերատեսչությունը նշել է, որ նախարար Զաքիր Հասանովի գլխավորած ադրբեջանական պատվիրակության այցը կազմակերպվել է Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով։
«Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք հանդիպումներ Բաքվի Հանրապետության (խմբ.) ՊՆ ղեկավարության հետ և մասնակցություն Բարձրաստիճան դիտորդների օրվան «EFES-2024» բազմազգ զորավարժությունների շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն