
Հայաստանը կմոտենա խաղաղությանը, քանի որ ազատվել է օտար ուժերի և Սփյուռքի գերությունից. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը Թուրքիայում ընթացող «Efes-2024» զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրն ունեցած ելույթում նշել է․ «Շարունակում ենք մեր աշխատանքները, որպեսզի Պակիստանից մինչև Աֆղանստան, Լիբիայից մինչև Սոմալի և Սուդան, թյուրքական հանրապետություններից մինչև Բալկաններ ձգվող լայն աշխարհագրությունում տիրեն խաղաղությունը, անդորրը և կայունությունը։ Այս բոլոր երկրների անվտանգությունը, որը նկարագրում ենք որպես մեր սրտի/կենտրոնական աշխարհագրություն, չենք առանձնացնում մեր ազգի անվտանգությունից։ 30 տարի հետո Ղարաբաղի ազատագրմամբ մեր տարածաշրջանում մնայուն անդորրի համար իսկապես պատմական հնարավորության պատուհան է բացվել։ Մտածում ենք, որ այն չպետք է վատնել։ Հայաստանը որքան ազատվի օտար ուժերի և Սփյուռքի գերությունից, այնքան էլ ավելի է մոտենալու խաղաղությանը։ Հայ ժողովուրդը պետք է տեսնի և հասկանա, որ իր ապագան ոչ թե դրսից գազել կարդացողների, հրահրողների մոտ է, այլ իր հարևանների մոտ, որոնց հետ դարերով միասին ապրել ու ապրելու է և համարձակությամբ պետք է անի անհրաժեշտը»։
Ավելացնել նոր մեկնաբանություն