ԱՄՆ-ն նախազգուշացնում է. ռուս-ուկրաինական պատերազմում շրջադարձային պահ է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախազգուշացրել Է Ուկրաինայի իշխանություններին, որ եկել է վճռորոշ պահը պատերազմի հետագիծը փոխելու համար։ Այդ մասին հայտնում է «The Washington Post»։
Սպիտակ տան աշխատակիցները կարծում են, որ գարնանը Ռուսաստանը, ինչպես սպասվում է, հարձակում կսկսի, իսկ Ուկրաինան հնարավորություն կստանա հակահարձակ լինել՝ կորցրած տարածքները վերադարձնելու համար։ Այն մասին, որ հաջորդ ամիսները կրիտիկական կլինեն, Կիև այցելած ամերիկացի պաշտոնյաները ուկրաինական իշխանություններին հայտնել են դեռևս հունվարին։
Ամերիկացի ռազմական վերլուծաբանները ենթադրում են, որ ուկրաինական զորքերի համար դժվար կլինի միաժամանակ պաշտպանել Բախմութը Դոնեցկի մարզում, որի համար ամիսներ շարունակ մարտեր են ընթանում, և սկսել գարնանային հակահարձակումը՝ վերադարձնելու, ԱՄՆ-ի կարծիքով, առավել կարևոր տարածքները:
Պարբերականի զրուցակիցներն ասում են, որ եթե Ուկրաինան մարտեր մղի ամենուր, որտեղ Ռուսաստանը զորքեր է ուղարկում, ապա դա կաշխատի ռուսական կողմի օգտին։
Ավելացնել նոր մեկնաբանություն