Նիդերլանդների կործանիչները Լեհաստանի օդային տարածքից հեռացրել են ռուսական ռազմական ինքնաթիռները
Նիդերլանդական երկու «F-35» կործանիչներ որսացել են ռուսական երեք ռազմական ինքնաթիռների խումբ և հեռացրել այն Լեհաստանի օդային տարածքից: Տեղեկությունը հաղորդում է Նիդերլանդների պաշտպանության նախարարության տեղեկատվական վարչությունը։
«Չճանաչված ինքնաթիռների խումբը Կալինինգրադից մոտեցել էին Լեհաստանում ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուն: Պարզվել է, որ դրանք երեք ինքնաթիռ են՝ ռուսական «Իլ-20Մ»՝ երկու «Սու-27»-ի ուղեկցությամբ։ Նիդերլանդական «F-35»-երը հեռվից ուղեկցել են խմբին և հանձնել ՆԱՏՕ-ի գործընկերների ուղեկցմանը», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն