Submitted by G.Avetisyan on
սդվղ

Հայաստանում տեղի ունեցող շարժման արտաքին քաղաքական օրակարգը

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն աստիճանաբար ձևակերպում է իր դիրքորոշումը արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ: Ամփոփելով հնչեցվածը կնշեմ հիմնական կետերը:

1. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները պետք է ընթանան երաշխավորի մասնակցությամբ։ 

Ակնհայտ է, որ Երևան-Բաքու բանակցությունների երկկողմ ձևաչափով վերջինս, անհավասարակշռության պահպանման պատճառով, իր կամքը պարտադրում է ուժի կիրառման սպառնալիքի տակ։ Հաշվի առնելով, որ այդ հայտարարությունը վերջերս է հնչել, գուցե որպես երաշխավոր կարող է լինել ԵԱՀԿ ՄԽ-ն, որն Ալիևն առաջարկում է լուծարել։ Թեև միայն այդ կազմակերպությունն ունի հայ-ադրբեջանական կարգավորման միջազգային մանդատ։ Այսինքն շարժումն առաջարկում է անհասկանալի և անարդար ձևաչափից անցնել համընդհանուր ընդունված միջազգային ձևաչափի։ 

2. Բանակցությունների և դելիմիտացիայի շարունակումը՝ միջազգային իրավունքում ընդունված նորմերի հիման վրա։

Շարժումը չի առաջարկում դադարեցնել բանակցությունները կամ սահմանի ճշգրտման գործընթացը։ Ընդհակառակը, այն շարունակելու համար անհրաժեշտ հիմք է պետք ստեղծել, օրինակ՝ պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրել։ Հիմա տեղի է ունենում սահմանազատման գործընթաց՝ առանց որևէ իրավական հիմքի։ 

3. Դադարեցրել ինչ-որ մեկին հակադրվել: 

Հայաստանի արտաքին քաղաքականությունը չպետք է ուղղված լինի որևէ մեկի շահերի դեմ (ՌԴ, ԱՄՆ և այլն): Այս համատեքստում առաջարկվում է Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցել առկա պայմանավորվածությունների հիման վրա և հաշվի առնելով այն հավակնությունները, որոնք հայկական կողմն ունի Ռուսաստանի կողմից մի շարք կետերի չկատարման մասով»։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն