
Բաքուն ու Չինաստանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Բաքվի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ Յաո Ցիի գլխավորած պատվիրակությանը։
Նշվել է, որ Չինաստանը միշտ պատրաստ է Բաքվի հետ միասին աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում հարցերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն