5827

Հայաստանին շարունակում են գլորել Թուրքիայի ազդեցության գոտի. Վարուժան Գեղամյան

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Երեք օր է, ինչ Ադրբեջանը նորից կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե իբր ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ։

Որպես կանոն՝ սա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցներից է։ 

Ամենայն հավանականությամբ՝ այսպիսով Ադրբեջանը արագացնում է հաջոր տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում (այսպես կոչված «անկլավային զիջումները»), որը նախատեսված է մեկնարկել հուլիսին։

Սրան զուգահեռ՝ Թուրքիան էլ ավելի է մեծացնում Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը (վերջին օրերի իրադարձությունները խոսուն ապացույցն են այս իրողության)։

Հայաստանին շարունակում են գլորել Թուրքիայի ազդեցության գոտի»։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն