
Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության քրեական գործերի քննությունը
Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությունը։
Այս մասին օկուպացված Ստեփանակերտում APA-ի թղթակցի հարցին պատասխանել է գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
Նա հայտնել է, որ 15 անձի նկատմամբ նախաքննությունն արդեն ավարտվել է։
«Նրանց բոլոր իրավունքները երաշխավորված են՝ ներպետական օրենքների և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան, նրանք ապահովված են փաստաբանով և թարգմանիչով, ներկայումս մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթ են նյութերին։ Քրեական գործի ճանաչողական փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 5 ամսով երկարաձգվել էր Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը նույնպես երկարաձգվել էր 5 ամսով։
Ավելացնել նոր մեկնաբանություն