
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության տարածած հաղորդագրությունից։
«Անադոլուն», վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունը, հայտնել է, որ Միրզոյանը և Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր:
Ավելացնել նոր մեկնաբանություն