
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է թուրքական «TRT Haber» լրատվական կայքը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաղստանի շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունները։ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան դեմ է ահաբեկչության բոլոր ձևերին և խստիվ դատապարտել է հարձակումները։
Նա նաև ցավակցություն է հայտնել ռուս ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ձգտելու է դադարեցնել տարածաշրջանում բոլոր հակամարտությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն