
Բայրամովը Իգոր Խովաևի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը
Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Հանդիպմանը քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակում կատարված աշխատանքը, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանային խնդիրները և վերջին զարգացումները։
Բայրամովը տեղեկացրել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի մասին։ Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական այլ ակտերով տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են։
Բայրամովը շարունակել է թշնամի պետության որդեգրած քարոզչությունը և պահանջը` կապված ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն