
Իլհամ Ալիևն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը
Հունիսի 26-ին Իլհամ Ալիևն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոյի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելին։
Ըստ Բաքվի բռնապետի` երկու երկրներն արդեն սկսել են համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։
Իտալիան և Բաքվի Հանրապետությունը բազմաթիվ ոլորտներում հանդես են գալիս որպես ռազմավարական գործընկերներ։ Ալիևը հայտարարել է, որ եվրոպական տարածքում Բաքվի առևտրային հարաբերությունների մեծ մասը բաժին է ընկնում Իտալիային, իսկ ապրանքաշրջանառությունը գերազանցում է 15 միլիարդ դոլարը։
Ընդգծվել է, որ փոխհամագործակցության հիմքում ընկած է «Բաքվի (խմբ.) և Իտալիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։
Ավելացնել նոր մեկնաբանություն