
Սեպտեմբերին տեղի կունենա Բաքվի Հանրապետության, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը
Սեպտեմբերին Թբիլիսիում նախատեսվում է Բաքվի Հանրապետության, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։
Այս մասին տեղեկացրել է Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլին։
Նրա խոսքով` հանդիպմանը նախատեսվում է քննարկել եռակողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ զորավարժությունների կազմակերպումը և այլ հարցեր։
«Մենք արդյունավետ համագործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ Թուրքիայի հետ՝ եռակողմ ձևաչափով։ Այս համագործակցությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն