Submitted by detq-editor on
«Պետք է արձագանքել Կիևին Բաքվի աջակցությանը, իսկ մենք աչք ենք փակում». Զատուլին

«Պետք է արձագանքել Կիևին Բաքվի աջակցությանը, իսկ մենք աչք ենք փակում». Զատուլին

«Ռուսաստանը պետք է արձագանքի ԱՊՀ-ի գծով գործընկերների աջակցությանն Ուկրաինային»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում։

«Այսօրվա հերթական հաղորդագրությունն է. Զելենսկին խոսել է Ալիևի հետ, շնորհակալություն հայտնել օգնության համար։ Ինչո՞ւ. որովհետև Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինա, ականներ է տալիս, որոնք արտադրվել են ոչ թե չգիտեմ երբ, այլ 2022 թվականին։ Մենք աչք ենք փակում դրա վրա։ Մենք ստիպված աչք ենք փակում, մենք չենք ցանկանում, որ սրացումներ լինեն։ Մենք ջանում ենք պահել պարագիծը, բայց մենք պետք է պարբերաբար կոշտ պատասխանենք։ Ես հիմա ասում եմ ոչ միայն Ադրբեջանի, այլև Ղազախստանի հետ կապված, մյուս բոլորի հետ կապված, այլապես մեզ կդադարեն հարգելուց»,- նշել է փոխնախագահը։

Ավելացնել նոր մեկնաբանություն