Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերին
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերին։ Իր ամենշաբաթյա ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՌԴ-ն չի տեսնում, որ «ԱՄՆ միջնորդական ջանքերը լցված լինեն իրական քայլերով». «Եթե ինչ-որ մեկը խափանել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Մինսկի խմբի գործունեությունը, ապա դա Արևմուտքն է՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ։ Մինսկի խմբի ձևաչափն ուղարկվել է պատմության աղբավայր այն բանից հետո, երբ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները հորինված պատճառաբանությամբ դադարեցրել են 2022 թվականի փետրվարին ռուսաստանցի գործընկերոջ հետ փոխգործակցությունը»։
Ըստ նրա՝ այս ամենը հաշվի առնելով՝ ՌԴ-ն, հիմնվելով երեք երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, կենտրոնացել է եռակողմ փոխգործակցության վրա։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին՝ Զախարովան հայտարարել է. «Մենք չենք տեսնում, որ այդ միջնորդական ջանքերը լցված լինեն իրական քայլերով և ունենան ինչ-որ ավելացված արժեք»։
Ավելացնել նոր մեկնաբանություն