
Բաքուն դատապարտել է ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը
Պաշտոնական Բաքուն դատապարտել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի երեկվա հայտարարությունը։
Բաքվի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, թե Բաքվի դեմ կոմիտեի երեկվա «աննախադեպ հրապարակային հայտարարությունը խոր ափսոսանք է առաջացնում»։
«Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ առանց Բաքվի Հանրապետության (խմբ.) համաձայնության ամբողջությամբ հրապարակել 2022 թվականի հատուկ այցի արդյունքների մասին զեկույցը։ Այս մոտեցումն անարդար է և անհիմն, ինչպես նաև իրավական տեսակետից հարցեր է առաջացնում»,- հայտարարել է Հաջիզադեն։
Նշենք, որ Բաքուն հրաժարվել է համագործակցելուց Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։ Կառույցը պաշտոնական Բաքվի այդ քայլը որակել է վերջինիս կողմից Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի խախտում։
Ավելացնել նոր մեկնաբանություն