Submitted by D.Guyumjyan on
դետք

Թուրքմենստանն ու Իրանը գազային խոշոր պայմանագիր են կնքել

Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Թուրքմենստանը գազային խոշոր պայմանագիր են կնքել։  Ըստ «‎Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հուլիսի 1-3-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում թուրքմենական և իրանական կողմերի միջև գազի հարցով բանակցություններ են կայացել։ Այս բանակցությունների ընթացքում քննարկվել է Թուրքմենստանի և Իրանի միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նշվում է նաև, որ հանդիպումների արդյունքում կողմերը պայմանագիր են կնքել տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազի առքուվաճառքի վերաբերյալ։ Պայմանագրով թուրքմենական գազը Իրաքի տարածքով կմատակարարվի Իրանի Իսլամական Հանրապետություն։

Գործարքի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն