
Ժամանակն է, որ Հայաստանը տարածքային պահանջների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը. Բայրամով
Նոր հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում նոր իրողություններ կառուցելու, խաղաղության, կայունության և համագործակցության համար։
Այս մասին հայտարարել է Բաքվի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է APA-ն։
«Ներկա պատմական պայմաններում Բաքվի Հանրապետությունը (խմբ.) հանդես է գալիս երկխոսության ու խաղաղության օգտին, և եկել է ժամանակը, որ հայկական կողմը տարածքային պահանջների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ավելացնել նոր մեկնաբանություն