frtg

Հարավային Կովկասում տեղի են ունենում պատմաաշխարհաքաղաքական փոփոխություններ. Ալիև

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին,ապա կարող եմ ասել, որ մենք ականատես ենք պատմական վերափոխման, տեղի են ունենում պատմաաշխարհաքաղաքական փոփոխություններ»,– այս մասին ասել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիի II գլոբալ մեդիաֆորումում «Կեղծ տեղեկատվության բացահայտում. պայքար ապատեղեկատվության դեմ» թեմայով։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

«Ավանդական դաշինքները որոշակիորեն թուլացել են, և համագործակցության նոր ձևաչափեր են ի հայտ եկել։ Նախորդ սեպտեմբերին մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումն ամենակարևոր իրադարձությունն է։ Սա կարևոր իրադարձություն էր ոչ միայն առաջին և երկրորդ ֆորումի միջև, այլ ընդհանրապես մեր ժամանակակից պատմության մեջ»,- ասել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ նշել է, որ երկկողմ հարաբերություններում (Ռուսաստանի հետ - խմբ.) չկա մի խնդիր, որը չլուծվի, և այդպես է եղել վաղուց։ Դա այդպես չէր նույնիսկ դաշինքի փոխհամագործակցության մասին հռչակագրի ստորագրումից առաջ։

«Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիներն անպայման կվերադառնան իրենց հայրենի հողերը»,- նշել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է 80-90 տոկոսով։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին