
Իրանի հոգևոր առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել Հանիեի սպանության համար
Իրանի հոգևոր առաջնորդ ու փաստացի ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը Իրանի հյուրին սպանել է Իրանի տարածքում, ուստի վրեժխնդրությունը իրենց պարտքն է։
«Այդ գործողությամբ հանցավոր և ահաբեկչական սիոնիստական ռեժիմը դաժան պատիժ կրելու պատճառ է ստեղծել, և մենք մեր պարտքն ենք համարում վրեժխնդիր լինել նրա համար, ով նահատակի մահն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում»,- ասել է Խամենեին։
Ավելացնել նոր մեկնաբանություն